ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 17-ին՝ ժամը 12.30-ի սահմաններում, Ստեփանծմինդա-Լարս (չհասած Վրաստանի սահմանային անցակետ) ավտոճանապարհին տեղի ունեցած հողային փլվածքի պատճառով ճանապարհը, նախնական տվյալներով, փակ կլինի ևս մի քանի օր: Փլվածքը, որի բարձրությունը 15-20 մ է, փակել է ամբողջ ճանապարհը: Տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել նշված ճանապարհից: